03.07.2019 16:01

ԵՄ գագաթնաժողովը համաձայնություն է ձեռք բերել եվրոպական առանցքային պաշտոնների հարցում

ԵՄ գագաթնաժողովը համաձայնություն է ձեռք բերել եվրոպական առանցքային պաշտոնների հարցում

Եվրամիության անդամ 28 երկրների առաջնորդները Բրյուսելում արտահերթ գագաթնաժողովում համաձայնության են եկել եվրոպական առանցքային պաշտոններում թեկնածուների հարցում:

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

Այսպես, ԵՄ գագաթնաժողովը համաձայնություն է տվել Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում ԳԴՀ պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությանը՝ ամենակարևոր պաշտոնի, որն ամենալայն իրական լիազորություններն է տալիս այդ պաշտոնը կրող անձին:

Բացի այդ, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն առաջադրվել է Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում, Իսպանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժոզեպ Բոռելը՝ ԵՄ դիվանագիտության  ղեկավարի, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը՝ եվրոպական Կենտրոնական բանկի պաշտոններում:

Հոլանդացի Ֆրանս Թիմերմանսը առաջադրվել է Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

Փոխանցում է newsru.com-ը: