04.07.2019 09:23

Ուիմբլդոն․ Առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առանց խնդիրների դուրս եկավ երրորդ շրջան

Ուիմբլդոն․ Առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն առանց խնդիրների դուրս եկավ երրորդ շրջան

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մրցեց 26-ամյա ամերիկացի Դենիս Կուդլայի (111) հետ։ Սերբ թենիսիստը հեշտ հաղթանակ տարավ երեք սեթում` 6:3, 6:2, 6:2։ Պայքարը տեւեց 1 ժամ 32 րոպե։

Երրորդ շրջանում 32-ամյա Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի 22-ամյա լեհ Հուբերտ Հուրկաչը, որը երկրորդ շրջանում պարտության է մատնել 32-ամյա արգենտինացի Լեոնարդո Մայերին՝ 3։1։