04.07.2019 10:00

Ուիմբլդոն․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Ուիմբլդոն․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 4:6, 6:4, 7:5, 6:4։ Պայքարը տեւեց 2 ժամ 43 րոպե։

Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը, որը հաղթահարել է բելգիացի Սթիվ Դարսիի արգելքը։ 6:3, 6:2, 4:2 հաշվի ժամանակ Դարսին հրաժարվել է պայքարից։