04.07.2019 10:16

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: 

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 6-7-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝ 

Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-9-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի հուլիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`         39.30C (1991 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            10.10C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        25.10C