04.07.2019 11:35

Իշխանուհի Հայան փաստաբան է փնտրում

Իշխանուհի Հայան փաստաբան է փնտրում

Արաբական Միացյալ Էմիրություններից փախած իշխանուհի Հայա բինտ ալ-Հուսեյնը դիմել է դքսուհի Շեքլթոնին՝ այն փաստաբանին, որը ներկայացնում էր արքայազն Չարլզին՝ իշխանուհի Դիանայի հետ ամուսնալուծության գործում:

Սա կարող է նշանակել, որ Դուբայի կառավարչի կինն իսկապես մտադիր է ապահարզան տալ, և հավանաբար՝ դատարանը ռեկորդային փոխհատուցում կնշանակի, գրում է Times-ը:

Իշխանուհի Հայա բինտ ալ-Հուսեյնը Դուբայի կառավարիչ և Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ շեյխ Մոհամեդ ալ-Մակտումի վեց կանանցից մեկն է, նա ԱՄԷ-ից փախել է վեց շաբաթ առաջ:

BBC-ին հաջողվել է պարզել, որ իշխանուհին հեռացել է ԱՄԷ-ից, քանի որ մտավախություն է ունեցել իր կյանքի համար: Այժմ նա Լոնդոնում է:

Փոխանցում է BBC-ն: