04.07.2019 12:05

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը պատրաստ է երկխոսելու Ուկրաինայի հետ

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը պատրաստ է երկխոսելու Ուկրաինայի հետ

Իտալական Corriere dela Serra-ն հրապարակել է Վլադիմիր Պուտինի հարցազրույցը՝ Ապենիններ նրա այցից առաջ, որի ընթացքում Ռուսաստանի նախագահը հանդիպելու է Իտալիայի նախագահի, վարչապետի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Այն հարցին, թե հնարավո՞ր է Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունների ջերմացում՝ Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, Պուտինը պատասխանել է, թե դրա համար անհրաժեշտ է, որ Ուկրաինայի նախագահը «կատարի իր նախընտրական խոստումները»:

Զելենսկին պետք է «ուղիղ շփման մեջ մտնի Դոնբասի բնակիչների հետ և դադարի նրանց սեպարատիստներ անվանել», ասել է Պուտինը:

Բացի այդ՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանը տրամադրված է Եվրամիության հետ հարաբերությունների լիարժեք վերականգնմանը:

Փոխանցում է BBC-ն: