04.07.2019 13:06

Շոյգուն խոստովանել է, որ սուզանավում միջուկային ռեակտոր կա

Շոյգուն խոստովանել է, որ սուզանավում միջուկային ռեակտոր կա

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ հրապարակավ խոստովանել է, որ հուլիսի 1-ին Բարենցի ծովում աղետի ենթարկված  սուզանավում միջուկային ռեակտոր կա: Նրա խոսքով՝ ռեակտորն անվտանգ վիճակում է:

«Պարզվել է միջադեպի հիմնական պատճառը՝ հրդեհ ակումուլյատորային սեկտորում, որը հետո տարածվել է»,- ասել է ՊՆ ղեկավարը Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 4-ին հանդիպման ընթացքում:

Սուզանավի միջուկային սարքը գտնվում է աշխատունակ վիճակում, հավելել է պաշտպանության նախարարը:

Ավելի վաղ պաշտպանության նախարարության հաղորդագրություններում սուզանավի կառուցվածքի վերաբերյալ տվյալներ չէին հաղորդվում, հարցերից խուսափում էր նաև Կրեմլը:

Փոխանցում է BBC-ն: