04.07.2019 15:04

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

Հուլիսի 4-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Արցախ: Հայտնում են ԱԳՆ-ից: Նշվում է, որ Արցախում Մնացականյանը հանդիպումներ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ներկայացուցիչների, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք․ Մարտիրոսյանի հետ: