04.07.2019 15:10

Էրդողանը Թուրքիային F-35 մատակարարելուց ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումն անվանել է կողոպուտ

Էրդողանը Թուրքիային F-35 մատակարարելուց ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումն անվանել է կողոպուտ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողոպուտ է անվանել այն, որ ԱՄՆ-ը, հնարավոր է, հրաժարվի Թուրքիային մատակարարել հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ: Այդ մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը:

«Եթ դուք հաճախորդ ունեք, որը կանոնավորապես փող է վճարում, ինչպե՞ս կարող եք նրան չտալ այն, ինչ նա ուզում է: Դա կոչվում է կողոպուտ: Ներկա պահի դրությամբ մենք վճարել ենք 1,4 մլրդ դոլար: Մեր զինվորականներն ու օդաչուները ուսուցում են անցել: Չորս ինքնաթիռ մեզ փոխանցել են, մյուսները դեռ մնացել են»,- շեշտել է Թուրքիայի նախագահը:

Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները վերջին ամիսներին լարվել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո: Վաշինգտոնն արդեն Անկարային նախազգուշացրել է, որ այդ համակարգերը ձեռք բերելու դեպքում ԱՄՆ կարող է Թուրքիային մերժել F-35-ի վաճառքը:

Փոխանցում է tass.ru-ն: