24.09.2012 20:55

Բանկոմատը կողոպտելու փորձ կատարելիս գողերն անզգուշաբար պայթեցրել են բանկի մասնաճյուղը

Բանկոմատը կողոպտելու փորձ կատարելիս գողերն անզգուշաբար պայթեցրել են բանկի մասնաճյուղը

Գերմանիայում բանկոմատը թալանելու փորձ կատարելիս մի խումբ կողոպտիչներ պատահաբար պայթեցրել են Sparkasse բանկի ողջ մասնաճյուղը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 24-ի գիշերը,- հայտնում է The Local լրատվամիջոցը :

Իրավապաշտպան մարմինների փոխանցմամբ՝  կողոպտիչները սխալ են հաշվարկել պայթյունի ուժգնությունը, ինչի հետևանքով  ամբողջովին ավերվել է բանկի մասնաճյուղը, ինչպես նաև վնասվել են հարևան մի քանի շինություններ: Ընդ որում՝ հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել՝ իրենց հետ տանելով բանկոմատը: