04.07.2019 17:01

Վրաստանի նախկին պաշտպանության նախարարները հարցաքննության են կանչվել

Վրաստանի նախկին պաշտպանության նախարարները հարցաքննության են կանչվել

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում հունիսի 20-ին տեղի ունեցած հանրահավաքում անկարգությունների գործով հարցաքննության են կանչել երկրի պաշտպանության նախկին նախարարներ Իրակլի Օկրուաշվիլիին և Գեորգի Բարամիձեին:

«Նրանք կանչվել են հարցաքննության, սակայն հրաժարվել են ոստիկանությունում ցուցմունք տալուց: Ներքին գործերի նախարարությունը միջնորդությամբ դիմել է դատարան, որպեսզի նրանք հարցաքննվեն մագիստրատ-դատավորների ներկայությամբ»,-ասել է ՆԳՆ մամլո ծառայության աշխատակիցը:

Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ անկարգությունների գործով հարցաքննության է կանչվել նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, որը նույնպես հրաժարվել է ոստիկանությունում ցուցմունք տալուց և պատրաստակամություն է հայտնել խոսելու մագիստրատ-դատավորի ներկայությամբ:

Վրաստանի ՆԳՆ-ն հանրահավաքում անկարգությունները գործը քննում է «Խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու կամ դրան մասնակցելու» հոդվածով, ինչը պատժվում է վեցից ինը տարի ազատազրկմամբ:

Փոխանցում է tass.ru-ն: