05.07.2019 09:27

Ուիմբլդոն․ Ռաֆայել Նադալն ու Սերենա Ուիլյամսը դուրս եկան հաջորդ փուլ

Ուիմբլդոն․ Ռաֆայել Նադալն ու Սերենա Ուիլյամսը դուրս եկան հաջորդ փուլ

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ Նիկ Կիրյոսի հետ։ Իսպանացի թենիսիստն առավելության հասավ ծանր պայքարում՝ 6:3, 3:6, 7:6 (7:5), 7:6 (7:3)։ Մրցախաղը տեւեց 3 ժամ 7 րոպե։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգան, որը 7:6 (7:4), 6:3, 6:3 հաշվով հաղթեց լիտվացի Ռիչարդաս Բերանկիսին։

Կանանց պայքարում ամերիկացի Սերենա Ուիլյամսը հանդիպեց 18-ամյա սլովենացի Կայա Յուվանի հետ եւ պարտության մատնեց 1 ժամ 36 րոպեում՝ 2:6, 6:2, 6:4։

Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի Յուլյա Գյորգեսը, որը 6։1, 6։4 հաշվով հաղթեց ռուսաստանցի Վարվարա Ֆլինկին։

Սերենա Ուիլյամսն անցած տարվա եզրափակիչում պարտվել է գերմանացի Անժելիկա Կերբերին, որը հուլիսի 4-ին ավարտեց պայքարը՝ պարտվելով ամերիկացի Լորեն Դեւիսին (6:2, 2:6, 1:6)։