08.07.2019 11:00

Էլ-Շարավին տեղափոխվեց Չինաստան

Էլ-Շարավին տեղափոխվեց Չինաստան

«Ռոմայի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին դարձել է «Շանհայ Շենհուայի» խաղացող: Այս մասին տեղեկացնում է չինական ակումբի կայքը: 

Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ եգիպտական ծագմամբ 26-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ, որից մոտ 40 մլն եվրո կստանա: Տեղափոխության արժեքը՝ ներառյալ բոնուսները, կազմել է 18 մլն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը չի ուզում հեռանալ Եվրոպայից, որովհետև հույս ունի ավելի բարձր մակարդակում խաղալ: 

Էլ-Շարավին «Ռոմայում» հանդես էր գալիս 2016 թվականից: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է իտալական Ա Սերիայի 28 խաղի, դարձել 11 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հռոմեական ակումբի կազմում Էլ-Շարավին ընդհանուր առմամբ մասնակցել է 100 խաղի՝ խփելով 32 գոլ: