08.07.2019 12:33

Դե Խեան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ

Դե Խեան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան կշարունակի պաշտպանել մանկունյացիների գույները: Այս մասին հաղորդում է Sunday Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացին պատրաստ է նոր պայմանագիր կնքել «կարմիր սատանաներ»-ի հետ, ըստ որի՝ տարեկան կստանա 20 մլն եվրո աշխատավարձ:

Համեմատության համար նշենք, որ ներկայումս Դե Խեան շաբաթական վաստակում է 222 հազար եվրո, իսկ նոր համաձայնագրով կստանա 390 հազար եվրո:

Այսպիսով, 28-ամյա խաղացողը կդառնա ՄՅՈՒ-ի երկրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացողն Ալեքսիս Սանչեսից հետո(557 հազար եվրո):