08.07.2019 13:00

Գրիզմանը շուտով կվճարի իր համար սահմանված հրաժարագինը

Գրիզմանը շուտով կվճարի իր համար սահմանված հրաժարագինը

«Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը շուտով կդառնա «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն իր փաստաբանի միջոցով արդեն իսկ հայտնել է մադրիդյան ակումբի ղեկավարությանը, որ պատարստվում է ձեռք բերել ինքն իր տրանսֆերը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից սկսած Գրիզմանի հրաժարագինը 200 մլն եվրոյից դարձել է 120 մլն եվրո: