08.07.2019 13:30

AS. «Բարսելոնա»-ն դիտարկում է Ալվեսին թիմ հրավիրելու տարբերակը

AS. «Բարսելոնա»-ն դիտարկում է Ալվեսին թիմ հրավիրելու տարբերակը

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը, ով հիմա ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույններ»-ը դիտարկում են փորձառու խաղացողին թիմ հրավիրելու տարբերակը, եթե ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը լքի Նելսոն Սեմեդուն:

Հիշեցնենք, որ 36-ամյա Ալվեսի վերջին ակումբը եղել է ՊՍԺ-ն, որտեղից նա հեռացել է ավարտված մրցաշրջանից հետո:

Հավեելենք, որ բրազիլացին կատալոնական գրանդի գույները պաշտպանել էր 2008-2016 թվականներին: