08.07.2019 13:16

Հունաստանուն հաղթում է ընդդիմադիր «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը

Հունաստանուն հաղթում է ընդդիմադիր «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը

Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները:

Ինչպես հաղորդել է Հունաստանի ՆԳ նախարարությունը, քվեաթերթիկների 90 %-ի հաշվարկից հետո «Նոր դեմոկրատիան» հավաքել է ձայների 39,78 %-ը, իսկ իշխող ձախակողմյան «Սիրիզա» դաշինքը՝ 31,56 %-ը:

Թեպետ թվում է, թե տարբերությունը փոքր է, սակայն «Նոր դեմոկրատիան» բացարձակ մեծամասնություն կունենա, քանի որ հաղթողն ստանում է նաև լրացուցիչ 50 տեղ խորհրդարանում:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, որը ներկայացնում է «Սիրիզան», արդեն զանգահարել է «Նոր դեմոկրատիայի» առաջնորդ Կիրիակոս Մացոտակիսին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Սպասվում է, որ երկուշաբթի նա գործերը կհանձնի երկրի նոր առաջնորդին:

Քվեարկության օրը չափազանց շոգ էր՝ 50 աստիճանից ավելի, և շատերը մտավախություն ունեին, թե դա կազդի մասնակցության վրա:

Փոխանցում է BBC-ն: