08.07.2019 13:37

Ջոդրել-Բենկի աստղադիտարանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Ջոդրել-Բենկի աստղադիտարանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Բրիտանական Ջոդրել-Բենկ աստղադիտարանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:

1945 թ. հիմնադրված աստղադիտարանը եղել է աստղագիտական հետազոտությունների ավանգարդում, իսկ «տիեզերական մրցավազքի» շրջանում հետևել է խորհրդային և ամերիկյան տիեզերանավերին:

Աստղադիտարանը գտնվում է Չեշիր կոմսությունում: Այն Մանչեսթերի համալսարանի գիտական համալիրի մասն է հանդիսանում:

Աստղադիտարանում ամենադիտարժանը Լովելի հեռադիտակն է:

Համաշխարհային ժառանգության օբյեկտները պաշտպանվում են միջազգային պայմանագրերով:

Փոխանցում է BBC-ն: