08.07.2019 14:42

Հանրագիր՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին

Հանրագիր՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին

Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության դադարեցումը բացասաբար է ազդում Ռուսաստանից զբոսաշրջային հոսքերի վրա, որը վերջին տարիներին չափազանց մեծ էր:

Օրինակ, վրացական իշխանությունների տվյալներով՝ 2018 թ. Վրաստանում յուրաքանչյուր հինգ զբոսաշրջիկից մեկը Ռուսաստանից էր:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալների համաձայն՝ միայն այս տարվա մայիսին ռուսաստանցիներն ավելի քան 172 հազար այց են կատարել Վրաստան (անցյալ տարվա համեմատ՝ 53 %-ի աճ), իսկ ընդհանուր առմամբ՝ տարեսկզբից երկիր է ժամանել 540 հազար ռուսաստանցի:

Ռուսաստանի զբոսաշրջային ընկերությունում տեղեկացրել են, որ այժմ Վրաստանում են գտնվում 5-7 հազար կազմակերպված ռուսաստանցի  զբոսաշրջիկներ, իսկ ինքնուրույն ճանապարհորդողները երեք անգամ շատ են:

Շաբաթ օրը change.org կայքում հանրագիր է տեղադրվել՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու պահանջով:

Փոխանցում է BBC-ն: