08.07.2019 16:21

Հոնկոնգում լրագրողները բռնությունների համար մեղադրում են ոստիկանությանը

Հոնկոնգում լրագրողները բռնությունների համար մեղադրում են ոստիկանությանը

Հոնկոնգի լրագրողների և ֆոտոլրագրողների ընկերությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մեղադրել են ոստիկանությանը՝ քաղաքի աշխույժ առևտրի թաղամասում ցույցերը լուսաբանող ռեպորտյորների ու լուսանկարիչների նկատմամբ բռնություն կիրառելու համար, հաղորդել է South China Morning Post թերթը:

Հայտարարության մեջ նշվում է, որ թեև լրագրողներից շատերը կրել են «Մամուլ» մակագրությամբ լույսն անդրադարձնող բաճկոնակներ և ունեցել են համապատասխան փաստաթղթեր, «ոստիկանությունը միտումնավոր հրահրել է նրանց»:

Թերթի տվյալներով՝ իրավապահ ուժերի աշխատակիցներից ոմանք հրաժարվել են ցույց տալ իրենց վկայականները, ինչն զգալիորեն դժվարացրել է բողոք ներկայացնելը:

Փոխանցում է tass.ru-ն: