08.07.2019 16:32

Զելենսկին Պուտինին առաջարկել է բանակցություններ անցկացնել Դոնբասի թեմայով

Զելենսկին Պուտինին առաջարկել է բանակցություններ անցկացնել Դոնբասի թեմայով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Դոնբասում իրավիճակի վերաբերյալ բանակցություններ անցկացնել Մինսկում և դրանց մասնակից դարձնել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներին:

Ուկրաինայի նախագահի տեսաուղերձը հրապարակվել է երկուշաբթի, նրա facebook-ում:

«Ուզում եմ դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Պետք է խոսե՞լ: Պետք է: Քննարկենք՝ Ղրիմն ումն է, ով է բացակայում Դոնբասում: Զրույցի համար առաջարկում եմ հետևյալ ընկերախումբը՝ ես, Դուք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Տե՞ղը: Կարծում եմ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաճույքով մեզ կընդունի Մինսկում»,- ասում է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիևը չի հրաժարվում որևէ դիվանագիտական ձևաչափից՝ երկրի հարավ-արևելքում հակամարտությունը կարգավորելու համար:

Կրեմլում հայտարարել են, որ պետք է ուշադիր ծանոթանան Զելենսկու առաջարկին, քանի որ նման հանդիպումը ռուսաստանա-ուկրաինական բանակցությունների բոլորովին նոր ձևաչափ է: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «նախևառաջ, պետք է հասկանալ, թե նման հանդիպումը հեռանկար ունի՞, երկրորդը՝ հարկավոր է հասկանալ, թե այդ ինչ նոր ձևաչափ է առաջարկվում»: «Բանն այն է, որ ԱՄՆ-ը Նորմանդական գործընթացի մասնակից չէ, և ինչպես վարվել Մինսկյան պայմանավորվածությունների հետ, որոնց տակ Նորմանդյան գործընթացի մասնակիցների ստորագրություններն են դրված, սակայն չկա ԱՄՆ-ի որևէ ներկայացուցչի ստորագրությունը»,- ասել է Պեսկովը:

Փոխանցում է Interfax-ը: