09.07.2019 12:00

Հարավային Կորեայի ԱԳ նախկին նախարարի որդին փախել է ԿԺԴՀ

Հարավային Կորեայի ԱԳ նախկին նախարարի որդին փախել է ԿԺԴՀ

Հարավկորեացի բարձրաստիճան փախստակների որդին՝ Չհվե Ին Գուկը, 33 տարի անց կրկնել է ծնողների ճանապարհը՝ ժամանել է Փհենյան, որտեղ օդանավակայանում նրան հանդիսավոր կերպով են ընդունել։

Նրա հայրը՝ Հարավային Կորեայի ԱԳՆ նախկին ղեկավարը, կնոջ հետ միասին Հյուսիս էր տեղափոխվել 80-ական թթ․։

Ինչպես հաղորդում են հյուսիսկորեական լրատվամիջոցները, կրտսեր Չհվեն, որն այժմ 73 տարեկան է, Փհենյանում աշխատելու է երկու Կորեաների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Կամավոր տեղափոխությունը Հյուսիսային Կորեա բավական հազվադեպ երևույթ է․ ամեն տարի հազարավոր մարդիկ այդ փակ պետությունից փախչում են Հարավ։

Կորեական թերակղզու երկու մասերը մինչև հիմա ձևականորեն պատերազմական վիճակում են։ Սահմանային գիծը տասնյակ հազարավոր ընտանիքների է բաժանում։ ԿԺԴՀ ժամանելու համար անհրաժեշտ է թույտվություն ստանալ ոչ միայն Փհենյանից, այլև Սեուլից։ Միավորման գործերով հարավկորեական նախարարությունը հաստատել է, որ Չհվե Ին Գուկը նման թույլտվություն չի ստացել։ Վերջին տարիներին նա մի քանի անգամ այցելել է ԿԺԴՀ, այդ թվում՝ նաև մոր հուղարկավորությանը՝ ունենալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Այժմ, եթե նա որոշի վերադառնալ Հարավ, նրան սպառնում է կալանք՝ առանց թույլտվության այցելության համար։

Փոխանցում է BBC-ն։