09.07.2019 14:14

Թուրքիայում 176 զինվորականների ձերբակալության օրդեր է տրվել

Թուրքիայում 176 զինվորականների ձերբակալության օրդեր է տրվել

Ստամբուլի դատախազությունը  Թուրքիայում արգելված «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության (FETO)» հետ կապերի մեջ կասկածվող176 զինվորականների ձերբակալության օրդեր է տվել։ Այդ մասին տեղեկացրել է Anadolu գործակալությունը։

Կասկածյալների թվում կան բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ մի գնդապետ, երկու փոխգնդապետ, հինգ մայոր, յոթ կապիտան, 100 ավագ լեյտենանտ, 18 լեյտենանտ։ Այժմ ուժայինները նրանց ձերբակալման գոծողություններ են իրականացնում։

Անկարան FETO-ին մեղադրում է 2016 թ․ հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, որի ընթացքում զոհվեց 250 մարդ, 2 հազարից ավելին վիրավորվեցին։

Փոխանցում է tass.ru-ն։