10.07.2019 10:30

«Նյուքասլը» մտադիր է հրավիրել Ջոն Թերիին

«Նյուքասլը» մտադիր է հրավիրել Ջոն Թերիին

Անգլիական «Նյուքասլը» մտադիր է գլխավոր մարզիչի պաշտոնի համար հրավիրել «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, 38-ամյա Ջոն Թերիին, որն այժմ «Աստոն Վիլայի» երկրորդ մարզիչն է, հաղոդրում է The Guardian-ը։

Իսպանացի Ռաֆայել Բենիտեսի հեռանալուց հետո «Նյուքասլի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է։ Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» անգլիացի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը չէր ընդունել «Նյուքասլի» առաջարկը։

Ջոն Թերիին հրավիրելու ցանկություն ունի նաեւ «Դերբի Քաունթին», որի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց Լոնդոնի «Չելսին»։