10.07.2019 12:30

Մոդրիչ. Յովիչը կարող է դառնալ Ռոնալդուի փոխարինողը

Մոդրիչ. Յովիչը կարող է դառնալ Ռոնալդուի փոխարինողը

Մադրիդի «Ռեալի» փորձառու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատրաստվում է օգնել իր նոր խաղընկեր Լուկա Յովիչին:

Այս ամառ Յովիչը միացավ «Արքայական ակումբին»: Շատ փոձագետներ կարծում են, որ այստեղ Լուկան կկորցնի արդյունավետությունը, մինչդեռ Զիդանն այլ կարծիքի է: Վերջինս պնդում է, որ 21-ամյա դիպուկահարը միայն կաճի՝ շնորհիվ թոփ մակարդակի խաղընկերների:

Մոդրիչը մեծ պոտենցիալ է տեսնում Յովիչի մեջ ու պատրաստ է օգնել նրան.

-Ես շատ արագ  Յովիչի հետ ընդհանուր լեզու գտա և որոշեցի, որ օգնելու եմ նրան ադապտացիայի հարցում: Ես իսկապես հավատում եմ այս տղային: Մի փոքր վստահություն, ու նա իսկական աստղ կդառնա, «Սանտյագո Բերնաբեուի» սիրելին: Յովիչը կարող է փոխարինել Ռոնալդուին:

Լուկան արդեն զգացել է, թե ինչ է նշանակում «Ռեալը». արդեն ստիպված է եղել շուտ վերադառնալ հանգստից, որպեսզի անհրաժեշտ մարզավիճակում լինի,- ասել է Մոդրիչը: