10.07.2019 13:00

Պիկեն տուգանվել է հարկերը չվճարելու համար

Պիկեն տուգանվել է հարկերը չվճարելու համար

Իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ստիպված կլինի վճարել ավելի քան 2 միլիոն եվրո տուգանքների և հարկային վճարումների պարտքի մարման համար:

TASS-ի տեղեկություններով՝ Իսպանիայի ազգային դատական կոլեգիան մերժել է մարզիկի բողոքը Կենտրոնական վարչատնտեսական դատարանի որոշման դեմ: Այս որոշումը, որը կայացվել է 2016 թվականին, Պիկեին պարտավորեցրել է 2,1 մլն եվրո վճարել  2008-ից մինչև 2010 թվականը հարկերը վճարումները խախտումներով կատարելու համար:

Այժմ Պիկեն կարող է վճռաբեկ բողոք ներկայացնել երկրի Գերագույն դատարան։