10.07.2019 13:14

Լոնդոնում մեկնարկում է մամուլի ազատությանը նվիրված համաժողով

Լոնդոնում մեկնարկում է մամուլի ազատությանը նվիրված համաժողով

Լոնդոնում մեկնարկում է մամուլի հարցերով Global Conference for Media Freedom համաժողովը, որին կմասնակցեն առնվազն հազար լրագրողներ, քաղաքացիական հասարակության և իշխանության ներկայացուցիչներ։

Համաժողովի նպատակն է՝ վերհանել ԶԼՄ-ների ճնշման խնդիրները, ինչպես նաև առաջարկել համատեղ գործողությունների ծրագիր՝ այն երկրների նկատմամբ, որոնք խախտում են մամուլի ազատության սկզբունքները։

Երեկ բրիտանական ԱԳՆ-ն, որը հանդես է գալիս որպես համաժողովի կազմակերպիչ, չի հավատարմագրել ռուսաստանյան RT հեռուստաալիքը և Sputnik գործակալությունը՝ «ապատեղեկատվություն տարածելու հարցում նրանց ակտիվ դերակատարության համար»։

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը այդ որոշումն անվանել է «ուղղակի խտրականություն  ռուսաստանյան հեռուստաալիքի նկատմամբ՝  քաղաքական դրդապատճառներով»։

RT հեռուստաալիքը, որին աջակցում են ռուսաստանյան իշխանությունները, և որը նախկինում հայտնի էր Russia Today անունով, վերջին տարիներին ընդլայնել է իր հեռարձակումը Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում՝ ջանալով ներկայանալ որպես այլընտրանքային զանգվածային լրատվամիջոց այդ երկրներում։

Փոխանցում է BBC-ն։