10.07.2019 13:20

Զելենսկին մեկ օրում աշխատանքից ազատել է շրջանային վարչակազմի 71 ղեկավարի

Զելենսկին մեկ օրում աշխատանքից ազատել է շրջանային վարչակազմի 71 ղեկավարի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  երեկ պաշտոնանկ է արել շրջանային պետական վարչակազմի 71 ղեկավարի։

Համապատասխան հրամանագրերը տեղադրված են պետության ղեկավարի կայքում։

Բոլորի ազատման պատճառը նույնն է՝ «Ուկրաինայի նախագահի լիազորությունների ավարտը», այսինքն՝ երկրի հինգերորդ նախագահի՝ Պյոտր Պոռոշենկոյի։

Ավելի վաղ Զելենսկին, կառավարության համաձայնությամբ, ազատել էր մարզային պետական վարչակազմի ղեկավարների մեծ մասին և սկսել էր նոր նշանակումներ կատարել։

Փոխանցում է tass.ru-ն։