10.07.2019 13:29

Էրդողան․ Հարձակման դեպքում Թուրքիան գործի կդնի C-400 համակարգերը

Էրդողան․ Հարձակման դեպքում Թուրքիան գործի կդնի C-400 համակարգերը

Թուրքիան մտադիր է օգտագործել ռուսաստանյան C-400 հրթիռազենիթային համակարգերը, եթե երկրի վրա հարձակում տեղի ունենա։

Դրա մասին Բոսնիայից ու Հերցեգովինայից վերադարձի ճանապարհին օդանավում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նաև կրկին հայտնել է, որ Անկարան մտադիր է Մոսկվայի հետ համատեղ մասնակցել C-400-ի արտադրությանը։

«Մոսկվայի հետ համատեղ արտադրության հարցում մենք Ռուսաստանի հետ որևէ խնդիր չունենք։ Մենք Ռուսաստանի նախագահի հետ մեր բանակցությունների ամենասկզբից էլ համաձայնություն ենք ձեռք բերել այդ հարցում։ Տարբեր շահարկումները գալիս են նրանցից, ովքեր ուզում են, որ մենք հրաժարվենք C-400 ձեռք բերելուց»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։