10.07.2019 13:50

Օրինագիծ ռադայում․ պատիժ՝ Ղրիմն ու Դոնբասը ուկրաինական չճանաչելու համար

Օրինագիծ ռադայում․ պատիժ՝ Ղրիմն ու Դոնբասը ուկրաինական չճանաչելու համար

Ուկրաինայի գերագույն ռադայում քննարկման է նախապատրաստվում օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որոնք կնախատեսեն քրեական պատիժ՝ Ղրիմը և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջաններ ուկրաինական չճանաչելու համար։

«Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների, քաղաքների, ավանների ու գյուղերի՝ Ուկրաինային պատկանելությունը չարամտորեն չճանաչելը պատժվում է ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամանակով, ունեցվածքի բռնագրավմամբ կամ առանց դրա»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Օրինագծի հեղինակներն են՝ ռադայի խոսնակ Անդրել Պարուբին և պատգամավորներ Վիկտորյա Սյումարն ու Մարիա Իոնովան։

Փոխանցում է tass.ru-ն։