11.07.2019 12:29

«Ռեալ»-ը կարող է բաժանվել երեք աստղից հանուն իր գլխավոր տրանսֆերային նպատակի

«Ռեալ»-ը կարող է բաժանվել երեք աստղից հանուն իր գլխավոր տրանսֆերային նպատակի

«Ռեալ»-ը դեռևս մտադիր է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: Այս մասին հայտնում է Goal-ը: 

Ընդ որում՝ աշխարհի չեմպիոնի տեղափոխությունը մադրիդյան ակումբ բարդանում է երկու պատճառով: 

Առաջին հերթին, «ՄՅու»-ն դեռևս մտադիր չէ բաժանվել Պոգբայից, իսկ երկրորդ պատճառն այն է, որ տրանսֆերի ֆինանսավորման համար «Ռեալ»-ին պետք են լրացուցիչ միջոցներ: 

«Արքայական» ակումբից հեռանալու գլխավոր թեկնածուները կիսապաշտպաններ Գարեթ Բեյլը, Իսկոն և Խամես Ռոդրիգեսն են: