11.07.2019 13:00

«Արսենալ»-ի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Միլան»

«Արսենալ»-ի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Միլան»

«Միլան»-ը մտադիր է ուժեղանալ «Արսենալ»-ի պաշտպան Կրիստիան Բելիկի միջոցով: Այս մասին հայտնում է Przeglad Sportowy-ը:

«Ռոսոներիներ»-ն արդեն բանակցություններ են վարում 21-ամյա խաղացողի գործակալի հետ: 

Լեհ ֆուտբոլիստը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 2 միլիոն եվրո, պատրաստ է այս ամռանը միանալ իտալական ակումբին: 

«Միլան»-ի հետ ֆուտբոլիստի համար կմրցակցեն «Դերբի Քաունթի»-ն, «Վեսթ Բրոմվիչ»-ը, «Միդլսբրո»-ն և «Բրենտֆորդ»-ը: