11.07.2019 12:03

ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանը հրաժարական է տվել

ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանը հրաժարական է տվել

ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպան Քիմ Դեռոքը հրաժարական է տվել իր նամակների արտահոսքի հետ կապված սկանդալից հետո, որոնցում նա քննադատել էր Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմը: Դրանից հետո Թրամփը հայտարարել էր, որ այլևս չի աշխատի նրա հետ:

«Պաշտոնական փաստաթղթերի արտահոսքից հետո բազմաթիվ շահարկումներ եղան իմ պաշտոնի շուրջ: Ես ուզում եմ վերջ դնել այդ շահարկումներին: Ստեղծված իրավիճակում ես այլևս չեմ կարող կատարել իմ աշխատանքն այնպես, ինչպես կուզենայի»,- հայտարարել է Դեռոքը:

Բրիտանիայի արտաքին գործերի մշտական փոխնախարար Սայմոն Մաքդոնալդը, որին հասցեագրել է իր դիմումը Դեռոքը, ընդունել է նրա հրաժարականը: «Ինձ համար հասկանալի է ձեր ընտանիքի և գործընկերների նկատմամբ ճնշումը թուլացնելու ձեր ցանկությունը: Ես հիացած եմ, որ դուք ավելի շատ հոգ եք տանում ոչ թե ձեր, այլ ուրիշների մասին»,- հայտարարել է փոխնախարարը:

Փոխանցում է BBC-ն: