11.07.2019 12:41

Անդրկարպատներում Պոռոշենկոյին վռնդել են նախընտրական հանրահավաքից

Անդրկարպատներում Պոռոշենկոյին վռնդել են նախընտրական հանրահավաքից

Անդրկարպատյան մարզի Սվալյավա քաղաքի բնակիչները նախընտրական հանրահավաքից վռնդել են Ուկրաինայի նախկին նախագահ, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պյոտր Պոռոշենկոյին:

Համացանցում տեղադրված տեսագրության մեջ երևում է, որ բնակիչները փակել են  նախկին նախագահի ճանապարհը՝ «Ամո՛թ, թալանել ես բանակը, ամեն ինչ ես թալանել» բացականչություններով:

Ֆիզիկական բռնությունից Պոռոշենկոյին փրկել են նրա թիկնապահները՝ նրան ուղեկցելով ավտոմեքենաների շարասյան մոտ:

Ավելի վաղ Ուկրաինայի նախկին նախագահը հայտարարել էր, թե այն սադրիչները, ովքեր կփորձեն նախընտրական քարոզարշավի ընթացքում խոչընդոտել իր հանդիպումներն ընտրողների հետ, «կստանան մռութներին»:

Այդ հայտարարությունը նա, ըստ երևույթին, արել էր հուլիսի 4-ին Խմելնիկցկիում: Այդ օրը  նա ոտքով գնացել էր ընտրողների հետ հանդիպման համար նախատեսված վայրը, և հավաքված ամբոխի միջից կրկին հնչել էի «Ամո՛թ» վանկարկումներ:

Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները կայանալու են հուլիսի 21-ին:

Փոխանցում է tass.ru-ն: