11.07.2019 13:03

Աշխատանքային խումբ՝ էներգետիկ վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով

Աշխատանքային խումբ՝ էներգետիկ վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով

Էներգետիկ համակարգում երեկ տեղի ունեցած խափանումներով պայմանավորված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ:

Նախարարի հրամանով փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով:

Այդ մասին հաղորդում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: