11.07.2019 14:38

Ցմահ ազատազրկում՝ 85 սպանությունների համար

Ցմահ ազատազրկում՝ 85 սպանությունների համար

Գերմանական Օլդենբուրգ քաղաքի երկրամասային դատարանը կրկին ցմահ ազատազրկման է դատապարտել նախկին բուժեղբայր Նիլս Հյոգելին՝ իր աշխատած կլինիկաներում 85 հիվանդների սպանության համար:

Դատավորի խոսքով՝ Հյոգելի հանցագործությունները բանականությունից դուրս են, և հաշվի առնելով դրանց առանձնակի դաժանությունը, գերմանական օրենսդրության համաձայն՝ դատապարտյալը չի կարող ներման դիմում ներկայացնել 15 տարի հետո:

Հետաքննության տվյալների համաձայն՝ 2000-2005 թթ. ընթացքում Հյոգելը, աշխատելով Գերմանիայի հյուսիսում տարբեր կլինիկաներում, վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներին վտանգավոր դեղամիջոցներ է ներարկել, որոնք սրտի կանգ են առաջացրել, այնուհետև փորձել է նրանց վերակենդանացնել և «գործընկերներին ու ղեկավարությանը ցուցադրել մարդկանց կյանքի վերադարձնելու իր հմտությունները»:

Հաճախ այդ փորձերն ավարտվել են հիվանդների մահով:

Փոխանցում է euronews-ը: