11.07.2019 17:05

Ուկրաինայի նախկին նախագահ Պոռոշենկոն կանչվել է հարցաքննության

Ուկրաինայի նախկին նախագահ Պոռոշենկոն կանչվել է հարցաքննության

Հետաքննությունների պետական բյուրոն հուլիսի 17-ին հարցաքննության է կանչել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոյին, Интерфакс-ին հաղորդել են  գերատեսչության գրասենյակից:

Ընդ որում՝ չի նշվում, թե հատկապես որ քրեական գործի շրջանակներում է նախատեսվում հարցաքննությունը:

Այժմ Հետաքննությունների պետական բյուրոյում  ութ քրեական գործ կա, այդ թվում՝ պետական դավաճանության վերաբերյալ, որոնցում հիշատակվում է Պոռոշենկոյի անունը:

Փոխանցում է Interfax-ը: