11.07.2019 17:16

Տուսկ. «ԽՍՀՄ-ի փլուզումն օրհնություն էր Եվրոպայի և Ռուսաստանի համար»

Տուսկ. «ԽՍՀՄ-ի փլուզումն օրհնություն էր Եվրոպայի և Ռուսաստանի համար»

Եվրախորհրդի ղեկավար, ազգությամբ լեհ Դոնալդ Տուսկը, ժամանելով Բաթում՝ «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովին, որը նվիրված էր ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի 10-ամյակին, կարծիք է հայտնել, որ ԽՍՀՄ-ի փլուզումը «օրհնություն դարձավ» ուկրաինացիների, վրացիների, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ու հենց ռուսների համար:

Հոկտեմբերի 31-ին Տուսկը լքելու է Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնը, ուստի նրա այս տարածաշրջանային այցը, ամենայն հավանականությամբ, վերջինն է լինելու:

«Խորհրդային Միության փլուզումը դարի մեծագույն աշխարհաքաղաքական  աղետը չէր: Այսօր Վրաստանում ես ուզում եմ ասել բարձրաձայն ու հստակ՝ ԽՍՀՄ փլուզումը օրհնություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ամբողջ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի համար: Նաև՝ ռուսների համար»,- հայտարարել է Տուսկը:

Փոխանցում է tass.ru-ն: