12.07.2019 09:00

«Արսենալի» խաղացողն արտասվել է ռասիստական վիրավորանքի պատճառով և լքել դաշտը

«Արսենալի» խաղացողն արտասվել է ռասիստական վիրավորանքի պատճառով և լքել դաշտը

Լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Ջորդի Օսեի-Տուտուն, որը վարձավճարով հանդես է գալիս գերմանական «Բոհում» ակումբում, շվեյցարկան «Սանկտ-Գոլլենի» (0:3) հետ ընկերական խաղում ենթարկվել է ռասիստական վիրավորանքի և արցունքներն աչքերին լքել դաշտը։

The Sun-ին, գրում է, որ առաջին խաղակեսին  20-ամյա  ֆուտբոլիստին վիրավորել է շվեյցարական ակումբի թունիսցի պաշտպան Սլիման Կշուկը։ Ջորդի Օսեի-Տուտուն բողոքել է գլխավոր մրցավարին և արտասվելով լքել դաշտը, չնայած ընկերները համոզել են, որ չհեռանա։ Երկրորդ խաղակեսին Ջորդի Օսեի-Տուտուն կրկին վերադարձել է դաշտ։

«Որևէ մեկը չպետք է ենթարկվի խտրականության։ Հատկապես դժվար է հասկանալ, երբ դա անում է ֆուտբոլիստ-գործընկերը։ «Արսենալն» ու «Բոհումը» աջակցել են ինձ, իսկ ես հույս ունեմ, որ ռասիզմը տեղ չի ունենա ֆուտբոլում»,- խաղից հետո ասել է  Օսեի-Տուտուն։