12.07.2019 09:30

Ուիմբլդոն․ Սիմոնա Հալեպը եզրափակիչում է

Ուիմբլդոն․ Սիմոնա Հալեպը եզրափակիչում է

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սիմոնա Հալեպն առաջինը նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչի ուղեգիր։ Ռումինացի թենիսիստուհին կիսաեզրափակիչում մրցեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ եւ առավելության հասավ 6։1, 6։3 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 12 րոպե։ Հալեպն առաջին անգամ կխաղա այս մրցաշարի եզրափակիչում։

Նրա մրցակիցը կլինի ամերիկացի Սերենա Ուիլյամսի եւ չեխ Բարբորա Ստրիցովայի դիմակայության հաղթողը։