12.07.2019 10:30

Մեսութ Օզիլի տեղափոխությունը «Ֆեներբախչե» անհնար է

Մեսութ Օզիլի տեղափոխությունը «Ֆեներբախչե» անհնար է

«Ֆեներբախչեն» պաշտոնապես հայտնել է, որ հետաքրքրված չէ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Մեզութ Օզիլի ծառայություններով։

Տարածված լուրերի համաձայն՝ Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը այս ամառ լքելու է ակումբը իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Օզիլը թուրքական արմատներ ունի և պատանեկան տարիներին եղել է «Ֆեներբախչեի» երկրպագու։

«Ֆեներբախչեն» հիանում է ֆուտբոլիստի հաջողություններով, սակայն այս պահին ի վիճակի չէ նրան հրավիրել Ստամբուլ:

Հայտարարության մեջ թուրքական ակումբը նշել է նաև, որ Մեզութ Օզիլը իր փայլուն կարիերայի շնորհիվ ներկայացնում է Թուրքիան արտասահմանում, ինչն անչափ կարևոր է: Այդուամենայնիվ, ստեղծված տնտեսական պայմանների հետևանքով և հաշվի առնելով այն փաստը, որ Օզիլն «Արսենալում» շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ է ստանում, թուրքական ակումբը չի կարող իրեն թույլ տալ հանդես գալ նման առաջարկով: