12.07.2019 11:00

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» հետ մեկնել է Լոս Անջելես

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» հետ մեկնել է Լոս Անջելես

Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր թիմի հետ մեկնել է Լոս Անջելես։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը մրցաշրջագայության ընթացքում ընկերական հանդիպումներ կանցկացնի «Կոլորադո Ռեփիդսի» (հուլիսի 16), Մյունխենի «Բավարիայի» (հուլիսի 18), իտալական «Ֆիորենտինայի» (հուլիսի 20), Մադրիդի «Ռեալի» (հուլիսի 24) հետ։

«Արսենալը» այս ամռանն ընկերական հանդիպումներ կունենա նաեւ ֆրանսիական «Լիոնի» (հուլիսի 28) եւ «Անժեի»  (հուլիսի 31) հետ։ Օգոստոսի 4-ին անգլիական թիմը կհյուրընկալվի  Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» (Գամպերի գավաթի խաղարկություն)։

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրի հանդիպումն «Արսենալը» կանցկացնի օգոստոսի 11-ին՝ հյուրընկալվելով «Նյուքասլին»։