12.07.2019 10:30

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 14-16-ն առանձին շրջաններում, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: 

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը 12-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, 13-14-ը կնվազի 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 12-14-ը` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`          40.10C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`             11.00C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`         26.70C