12.07.2019 11:08

Պուտինը և Զելենսկին առաջին հեռախոսազրույցն են ունեցել

Պուտինը և Զելենսկին առաջին  հեռախոսազրույցն են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին հեռախոսազրույցն են ունեցել: Զրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

«Քննարկվել են Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման և երկու կողմերից ձեռրբակալված անձանց վերադարձնելու համատեղ աշխատանքի հարցեր»,- Պեսկովի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:

Ըստ Զելենսկու մամուլի ծառայության  հաղորդագրության՝ «Առանցքայինը գերեվարված նավաստիներին ազատ արձակելու հարցն է եղել»:

Հիշեցնենք, որ Զելենսկին ապրիլին  հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Ի տարբերություն այլ երկրների ղեկավարների՝ Պուտինը նրան չի շնորհավորել ընտրության կապակցությամբ: Եվ մինչև հիմա Պուտինը և Զելենսկին չեն հանդիպել, չեն խոսել հեռախոսով, միմյանց նամակ չեն գրել: Հունիսի սկզբին Պուտինն այսպես էր արտահայտվել Ուկրաինայի նոր նախագահի մասին. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում, նա լավ մասնագետ է այն ասպարեզում, որտեղ աշխատում էր մինչ այս՝ լավ դերասան է: Բայց մի բան է ինչ-որ մեկի դերը խաղալ, այլ բան է՝ լինել ինչ-որ մեկը»:

Փոխանցում է BBC-ն: