12.07.2019 11:33

ՌՔԿ-ն գործ է հարուցել ընդդեմ Խաչատուրյան քույրերի հոր

ՌՔԿ-ն գործ է հարուցել ընդդեմ Խաչատուրյան քույրերի հոր

Քննչական կոմիտեն գործ է հարուցել Խաչատուրյան քույրերի հոր դեմ, որոնք այժմ հոր սպանության գործով անցնում են որպես մեղադրյալներ:

Հոր արարքներում հայտնաբերվել են սեռական բռնության նշաններ: Խաչատուրյանի գործողությունները որակվել են ՔՕ մի քանի հոդվածներով՝ խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ, սեռական բնույթի գործողությունների պարտադրանք:

Հունիսին և հուլիսին Մոսկվայում, ՌՔԿ շենքի մոտ, պիկետներ են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի: Ցուցարարները պահանջում էին ոչ միայն ազատ արձակել աղջիկներին կամ փոխել նրանց մեղսագրվող հոդվածը, այլև ուշադրություն դարձնել ընտանեկան բռնությանն ընդհանրապես, օրինակ՝ ընդունել համապատասխան օրենք:

Ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի՝ հանդես են եկել նաև հայտնի մարդիկ: Մասնավորապես՝ նրանց նկատմամբ ներողամտորեն վերաբերվելու կոչով դատարանին է դիմել System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը:

57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ դանակահարության բազմաթիվ հետքերով, հայտնաբերվել է 2018 թ. հուլիսի 27-ին իր տան շքամուտքում: Սպանության մեղադրանքով ձերբակալվել են նրա երեք դուստրերը:

Փոխանցում է BBC-ն: