12.07.2019 12:01

Բրազիլիա. Բոլսոնարուն չի բացառում որդուն ԱՄՆ դեսպան նշանակելու հնարավորությունը

Բրազիլիա. Բոլսոնարուն չի բացառում որդուն ԱՄՆ դեսպան նշանակելու հնարավորությունը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարում չի բացառում որդուն՝ Էդուարդ Բոլսոնարուին Վաշինգտոնում դեսպան նշանակելու հնարավորությունը: Այդ մասին նա հաղորդել է լրագրողներին:

«Այդ հարցը քննարկվում է, ես դա չեմ բացառում,- ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցերին:- Նա ընկերություն է անում Թրամփի զավակների հետ, տիրապետում է անգլերենին և իսպաներենին, արտասահմանում ապրելու փորձ ունի: Իմ կարծիքով՝ նա միանգամայն համապատասխանում է այդ պաշտոնին և հրաշալի գլուխ կհանի Վաշինգտոնում»:

Բրազիլիայի ղեկավարի երրորդ որդին՝ Էդուարդ Բոլսոնարուն, ներկայումս զբաղեցնում է Ազգային կոնգրեսի ստորին պալատի արտաքին գործերի և ազգային պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը: Հոր խոսքը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ երիտասարդ քաղաքական գործիչը, որի 35 տարին լրացել է հուլիսի 10-ին, հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած առաքելության, որը երկրի նախագահը կհանձնարարի իրեն:

Բոլսոնարուն, որ ներկայացնում է Սոցիալ-ազատական պահպանողական կուսակցությունը, Բրազիլիայի նախագահի պաշտոնն ստանձնել է 2019 թ. հունվարի 1-ին: Կտրուկ արտահայտությունների և ԱՄՆ նախագահի հետ հայացքների նմանության պատճառով նրան հաճախ անվանում են «արևադարձային Թրամփ»: Բոլսոնարուն ինքը բազմիցս հայտարարել է, որ Թրամփն իրեն օրինակ է ծառայում, և որ ինքն էլ, ամերիկյան առաջնորդի պես, ցանկանում է «իր երկիրը հզոր դարձնել»:

Փոխանցում է tass.ru-ն: