12.07.2019 12:38

Նոր նախագահ Լիտվայում

Նոր նախագահ Լիտվայում

Այսօր Լիտվայում տեղի կունենա ընտրված նախագահ Գիտանաս Նաուսեդայի երդմնակալության արարողությունը:

Լիտվայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կայացել է մայիսի 26-ին: Տնտեսագետ Նաուսեդայի օգտին քվեարկել է ընտրողների 65,68 %-ը:

Նաուսեդան քաղաքականություն է եկել մասնավոր բանկային սեկտորից: Նա իրեն համարում է անկախ թեկնածու. նրան ոչ մի կուսակցություն չէր պաշտպանում:

Լիտվայի նորընտիր նախագահը Ռուսաստանին համարում է ագրեսոր՝ Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արևելքում նրա գործողությունների համար:

«Դա անթույլատրելի է: Իմ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ հազիվ թե փոխվի: Հազիվ թե հնարավոր է ջերմ հարաբերություններ պահպանել մի երկրի հետ, որը, ցավոք, ագրեսոր է Ուկրաինայի հանդեպ»,- ընտրություններից անմիջապես հետո հայտարարել է Նաուսեդան:

Փոխանցում է BBC-ն: