Տուվայում ավտոմեքենան փորձել է գետն անցնել ծանծաղուտով

Տուվայում ավտոմեքենան փորձել է գետն անցնել ծանծաղուտով ու շրջվել է, ինչի հետևանքով տասը մարդ զոհվել է, հաղորդել են շրջանային ՆԳՆ-ի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Ճշտվում է, որ զոհերի թվում եղել է վեց անչափահաս:
Ոստիկանությունը նշում է. որ ՈՒԱԶ ավտոմեքենան փորձել է Շույ գետն անցնել ծանծաղուտով, սակայն խորտակվել է:
Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
Ավելի ուշ պարզվել է, որ մեքենայում երկու ընտանիք է եղել:
Փոխանցում է ria.ru-ն: