12.07.2019 15:37

«Մատրյոշկաների գործը» Իտալիայում

«Մատրյոշկաների գործը» Իտալիայում

Միլանի դատախազությունը հետաքննում է հնարավոր կոռուպցիոն գործը իտալական «Հյուսիսի լիգա» (2018-ից՝ պարզապես «Լիգա») կուսակցության և Կրեմլի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հինգշաբթի մամուլում կրկին լուր է հայտնվել, թե «Լիգայի» ղեկավարությունը կարող էր բազմամիլիոն ֆինանսավորում ակնկալել Ռուսաստանի կողմից՝ նավթային գործարքի լոբբինգ իրականացնելու դիմաց:

BuzzFeed կայքը հրապարակել է երեք ռուսաստանցիների և երեք իտալացիների (վերջիններիս թվում է եղել  նաև «Լիգայի» առաջնորդներից մեկի և Իտալիայի ԱԳՆ ղեկավար Մատեո Սալվինիի զինակիցը՝ Ջանլուկա Սավոինին) աուդիոձայնագրությունը և բանակցությունների լիարժեք գաղտազերծված տեքստը: Սալվինին ինքը պնդում է, որ Մոսկվայից ստացել է ընդամենը «մատրյոշկաներ»՝ որպես նվեր դստեր համար:

BuzzFeed-ի տվյալներով՝ հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի: Բանակցություններում քննարկվել են ««Լիգա» կուսակցությանը ռուսաստանյան նավթից ստացված տասնյակ միլիոնավոր դոլարները գաղտնի փոխանցելու գործարքի պայմանները »: Նավթը իտալական Eni  ընկերությունը պետք է ստանար «Ռոսնեֆտից» և Լուկոյլից: Գործարքի արժեքը  գնահատվել է տարեկան 65 մլն դոլար:

Փոխանցում է newsru.com-ը: