12.07.2019 16:24

Մահապարտ երեխան պայթյուն է իրականացրել Աֆղանստանում

Մահապարտ երեխան պայթյուն է իրականացրել Աֆղանստանում

Աֆղանստանի արևելքում՝ Նանգարհար նահանգում, հուլիսի 12-ի առավոտյան պայթյուն է որոտացել հարսանիքի արարողության ժամանակ:

Ինչպես Tolonews գործակալությանը հաղորդել է նահանգապետը, զոհվել է հինգ մարդ, քառասունից ավելին վիրավորվել են:

Պարզվել է, որ պայթյունն իրականացրել է անչափահաս անձ, նշել է նահանգապետը: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հյուրերը կամաց-կամաց հավաքվել են տոնակատարության վայրում:

Փոխանցում է tass.ru-ն: